Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:45 13-02-2025

Չորս երեխա ունեմ, փաստորեն, կարող էի ավտոբուսով անվճար երթևեկել․ Փաշինյանը ուրախացավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իմացել է, որ, փաստորեն, տրանսպորտով կարող էր անվճար երթևեկել։

«Երբ մարդը չորս երեխա ունի, անվճար է տրանսպորտն իրենց համար։ Երեկ կարդացի, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել՝ կապ չունի՝ երեխաներն անչափահաս են, թե՝ չափահաս, ես էլ ասացի՝ փաստորեն, կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել ու վճարել եմ, իզուր չարչարվել եմ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա կատակեց, թե, երևի, գնա դիմի, քարտ ստանա՝ որպես չորս երեխայի հայր։

Ամենից շատ դիտված