Ներքին 1 տարի առաջ - 11:35 12-02-2025

Վթարից հետո, որում մեղավոր չեմ, մեքենաս առգրավել են․ չգրավադրված մեքենան 400% օնլայն վարկի պատճառով հարկադիրում է

«Ես Սյունիքի մարզից եմ, հիմա ապրում եմ Երևանում։ Յանդեքս տաքսի եմ քշում, դրանով եմ գոյատևում, կիրակի օրը վթար է եղել, ես ճիշտ էի վթարի հարցով։ ԱՊՊԱ-ն եկել ա, պարեկային ծառայությունն է մոտեցել, արձանագրել ա ու ասել ա, որ ավտոն պիտի տանենք «պլաշչադկա»։ Ես տան վարկ եմ տալիս, որ տունը չկորցնեմ։ Էդ մեքենայով եմ ես ապրուստի միջոց վաստակում, տան վարկ տալիս։ Դիմել եմ պետական կառույցներին, բայց ոչ մի օգուտ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Էրիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ շատ բարձր տոկոսներով օնլայն վարկ է վերցրել, որի վճարումն ուշացնելու պատճառով էլ մեքենան վերցրել են։

«Մեքենան ընդհանուր հաշվել են 500 հազար դրամ։ Վարկը վերցրել եմ օնլայն հարթակներում, որը կարծում եմ անօրինական ա, չպետք ա թույլատրեն 400 տոկոսով։ Ես չէի պատկերացնում նույնիսկ, որ ԴԱՀԿ-ն էդ հարցով իմ մեքենան կվերցնի։ Ասում ա՝ օրենքը դա է պահանջում։ Օրենքները շատ սխալ են»,- պատմեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից