copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 12-02-2025

Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մեջ են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած իշխանական հերքումներին, որ արտահերթ ընտրությունների հարցն իրենց օրակարգում չէ, սակայն քաղաքական զարգացումները եւ իշխանության քայլերը շարունակ դրա մասին են հուշում։ Վերջին շրջանում կրկին ակտիվացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որի թիրախում այժմ արդեն ոչ թե նախկիններն են, Արցախի ղեկավարները, այլ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Բաբայանն ու Արամ Սարգսյանը բացահայտ պատերազմի մեջ են մտել՝ Վազգեն Սարգսյանի եւ Մեղրիի հանձնման, Բաբայանին ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատելու թեմայով:

Ըստ որոշ աղբյուրների, Փաշինյանն անհանգստություններ ունի արեւմտամետների աճող վարկանիշի հետ կապված եւ խրախուսում է նրանց ուղղված հարվածները: Եվ, առհասարակ, առաջնորդվում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքով ու փորձում է «ուղղորդել» արցախցիների քվեները, որ դրանք արմատական ընդդիմությանը չհասնեն։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել