copy image url
Ավելին 1 տարի առաջ - 18:42 10-02-2025

Critics’ Choice Awards 2025. ամենաոճային և հիշարժան արտիստները

Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով Critics’ Choice Awards-ի 30-րդ մրցանակաբաշխությունը հետաձգվել էր, վերջապես այն կայացավ Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկայի Barker Hangar-ում։

Այն կինոարվեստի գլխավոր մրցանակաբաշխություններից մեկն է, որտեղ ոչ միայն ներկայացնում են տարվա լավագույն ֆիլմերը, այլև այն նորաձևության մի մեծ շքահանդես է: Սա մի փառահեղ երեկո է կինոյի և նորաձևության սիրահարների համար:

Այս տարի արարողությունը վարեց կատակերգու Չելսի Հենդլերը, իսկ դերասաններ Քեյթ Հադսոնը, Լուպիտա Նյոնգոն, Միշել Յոն և Նատաշա Լիոնը զարդարեցին բեմը իրենց աստղային ներկայությամբ։

Այս տարի Critics’ Choice Awards-ը ոչ միայն կինոարվեստի, այլև նորաձևության հաղթանակն էր։

Ներկայացնենք մրցանակաբաշխության ամենատարբերվող կերպարներին.
1. Դեմի Մուրը հանդես եկավ Chanel-ի 2012 թ. սահմանափակ հավաքածուի շքեղ զգեստով



2. Նիկոլ Քիդմանը՝ Saint Laurent-ի արտադրության դասական կերպարով



3. Մարգարեթ Քուալլին՝ Celine-ի երկնագույն շքեղ զգեստով



4. Արիանա Գրանդեն՝ բալերինայի կերպարից ոգեշնչված Balenciaga-ի զգեստով



5. Անջելինա Ջոլին՝ Versace-ի դասական ոճի զգեստով



6. Նաոմի Ուոթս-ը եկել էր որդու՝ Սաշայի հետ, նա կրում էր Fendi-ի շքեղ զգեստ



7. Մայկի Մեդիսոնը՝ Gucci-իի շքեղ սև զգեստով



8. Սինթիա Էրիվոն՝ Louis Vuitton-ի շքեղ սև զգեստով



9. Զոի Սալդանան՝ Saint Laurent-ի կարմիր զգեստով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին