copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:56 10-02-2025

Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին. սոխը կիլոգրամով է ծախում, սխտորը` գրամով

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սամվել Ալեքսանյանը սոխը կիլոգրամով է ծախում,սխտորը` 100 գրամով

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետում վաճառվող սոխի կիլոգրամի գինը գրված է 335 դրամ, իսկ դրա կողքին դրված սխտորի 100 գրամի գինը 189 դրամ է։ «100 գրամ» գրառումը շատ մանր տառերով է գրված, ծերերը, վատ տեսողություն ունեցողներն այն կարող են չտեսնել։ Մեծահարուստ, Դուբայում հարսանիք անող Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսում մենաշնորհի, Արմեն Իսրայելյանի` Ձկնկուլի սպանությունը կազմակերպելու մեջ, Սամվել Ալեքսանյանն էլ լրագրողներին հայտարարում էր` Նիկոլը մեր ախպերն ա»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ