Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 19:30 08-02-2025

Փաշինյանի` ԱՄՆ այցը ոչինչ չտվեց․ գնաց, աղանդավորների հետ հանդիպեց, եկավ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ը պաշտոնական այցով գտնվել է ԱՄՆ-ում։ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Ինչպես հայտնում են կառավարությունից հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ի՞նչ տվեց Հայաստանին Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ ոչ մի բան չի տա Հայաստանին։ Սակայն որոշ քաղաքացիներ հույս հայտնեցին, որ ամեն ինչ լավ կլինի։

«Ոչ մի բան էլ չտվեց, գնաց, աղանդավորների հետ հանդիպեց, եկավ»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ արցախցի անցորդ ևս կարծիք հայտնեց, որ այդ այցը ոչինչ չտվեց։ «Ոչ մի բան, Փաշինյանին անունը չտաք, իմ երկիրը ծախել ա, եթե էս երկիրն էլ երևի ծախել»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը միայն քանդում է երկիրը։ «էդ մարդու բան կտա, ոչ մի բան, մենակ մինուս, քանդել, ավերել Հայաստանը, ուրիշ բան չկա»,- նշեց նա։

«Ես ոչ հետևում եմ իրեն, ոչ հետաքրքրվում եմ։ Էնքան անհետաքրքիր ա իր ամեն ինչը, որ չեմ նայում։ Չգիտեմ ուր ա գնում, ինչ ա անում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել