Ավելին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:42 07-02-2025

Սամարայի նախկին քաղաքապետի մարմինը հայտնաբերվել է տակառում․ կասկածյալը թմրամոլ թոռնուհին է

Սպանվել են Սամարայի նախկին քաղաքապետ Վիկտոր Տարխովը և նրա կինը։ Սպանության մեջ կասկածվում է նրանց թոռնուհին, որին բերման են ենթարկել և ձերբակալել։ Հայտնում է 161.ru-ն։

Սամարայի նախկին քաղաքապետ Վիկտոր Տարխովը և նրա կինը Ֆինլանդիայից վերադարձել են Ռուսաստան։ Ըստ քննության արդյունքների՝ նրանք սպանվել են մոտ մեկ ամիս առաջ։ Այս ամբողջ ընթացքում սպանության մեջ կասկածվող թոռնուհին՝ Եկատերինա Բելսկայան, որպեսզի կասկածներ չհարուցի, պատասխանել է հանգուցյալների հեռախոսների հաղորդագրություններին։ Թոռնուհին ոչ միայն սպանել է, այլև մասնատել է նրանց մարմինները և տեղավորել տակառներում։ Տեսախցիկները ֆիքսել են, որ զույգը հունվարի սկզբին մտել է բնակարան ու դուրս չի եկել, իսկ հունվարի 4-5-ը նրանց այցելել է թոռնուհին՝ հեռանալով սև պայուսակներով։

Որոշ աղբյուրների համաձայն՝ Վիկտոր Տարխովի և նրա կնոջ սպանությունից հետո կասկածյալ Եկատերինա Բելսկայան սկսել է վաճառել նրանց ունեցվածքը՝ վաճառել է Տարխովներին պատկանող սրբապատկերների և զարդերի հավաքածուն, ինչը հանդիսացել է ապացույցներից մեկը, և նրան փետրվարի 3-ին ձերբակալել են։ Կան նաև վարկած, որ սպանությունը իրականացվել է վրեժի հողի վրա։

Տարխովների թոռնուհին 7 միլիոն ռուբլու պարտքի պատճառով հայտնվել էր դրսում՝ առանց բնակարանի, և նրան ոչ ոք չէր օգնել։ Հարազատների անտարբերությունն էլ հանդիսացել է վրեժի ենթադրյալ պատճառը։

Կասկածյալի մասին հայտնի է, որ նա ամուսնալուծված է, ունի դպրոցահասակ որդի։ Ընտանիքի անդամները Եկատերինա Բելսկայայից երես են թեքել, ինչի արդյունքում շքեղ կյանքով ապրելու համար նա զբաղվել է մարմնավաճառությամբ, թմրանյութեր է վաճառել և թմրանյութերի չարաշահման պատճառով հայտնվել է վերականգնողական կենտրոնում։ Վերականգնողական կենտրոնից դուրս գալուց հետո նա ամուսնացել է իսրայելցի տղամարդու հետ, որից 2018թ-ին որդի է ունեցել։ Չնայած ամուսնալուծությանը, երեխան մնացել է նրա մոտ։ Եկատերինա Բելսկայային ձերբակալելուց հետո երեխային ուղարկել են մանկատուն, քանի որ նա խնամակալ չունի։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը