copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:57 06-02-2025

Ուզբեկստանը վերադառնում է թյուրքական ինքնությանը

Թյուրքական պետությունների միջև համագործակցությունը նոր թափ է ստանում։ Վերջին տարիներին Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան եռակողմ ֆորմատի ձևավորումը խոսում է տարածաշրջանային նոր ռազմավարական ծրագրերի մասին, որոնք միտված են տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության ամրապնդմանը։

Թուրքիան, Ադրբեջանն ու Ուզբեկստանը հայտնվել են ընդհանուր քաղաքական և տնտեսական հետաքրքրությունների առանցքում, որոնք պայմանավորված են մի շարք գործոններով՝

Նախ Ադրբեջանը ունի հսկայական անվտանգային կախվածություն Թուրքիայից։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ավելի սերտ ռազմավարական հարաբերություններ հաստատեց Թուրքիայի հետ։ Բաքուն Անկարային դիտարկում է որպես իր գլխավոր ռազմական և քաղաքական դաշնակիցը։ Այս ֆորմատն Ադրբեջանին թույլ է տալիս ամրապնդել անվտանգային կապերը՝ միաժամանակ ապահովելով տնտեսական զարգացում։

Ուզբեկստանը վերջին տարիներին ինտենսիվորեն խորացնում է կապերը Թուրքիայի հետ։ Թուրքական ազդեցությունը հատկապես ուժեղ է դարձել մշակութային և կրթական ոլորտներում։ Նշանակալի է նաև այն փաստը, որ Ուզբեկստանը սկսել է անցում կատարել թուրքական այբուբենին, ինչը պայմանավորված է մշակութային և լեզվական մոտեցումների փոփոխությամբ։

Այս համագործակցության կարևոր բաղադրիչներից է տարանցիկ կապերի ամրապնդումը՝ Կենտրոնական Ասիան Կովկասի և Թուրքիայի տարածքով Եվրոպայի հետ կապելու նպատակով։ Սա համահունչ է Չինաստանի «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնության հետ և տարածաշրջանը դարձնում է էներգետիկ և լոգիստիկ հանգույց։

Օրեր առաջ Անկարայում տեղի ունեցավ 3 երկրների արտաքին գործերի, առևտրի և տրանսպորտի նախարարների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվեց Անկարայի հռչակագիրը։ Այս փաստաթուղթը ռազմավարական բնույթ ունի և ներառում է համագործակցության ամրապնդում հետևյալ ոլորտներում՝

Տնտեսություն՝ համատեղ ներդրումային ծրագրեր և առևտրի ծավալների ընդլայնում։
Էներգետիկա՝ նոր էներգետիկ ուղիների ստեղծում և գործողների արդիականացում։

Տրանսպորտ՝ լոգիստիկ և տրանսպորտային միջանցքների զարգացում, ինչը կնվազեցնի տարանցման ծախսերը և կխթանի տնտեսական կապերը։

Հետևաբար՝ այս նոր եռակողմ համագործակցությունը կարող է փոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Ռուսաստանը և Չինաստանը ուշադիր հետևում են այս գործընթացներին, քանի որ Կենտրոնական Ասիայի և Կովկասի տնտեսական միավորումը կարող է կրճատել Մոսկվայի և Պեկինի ազդեցությունը տարածաշրջանում։

Այս ֆորմատը մեծացնում է Թուրքիայի դերը թյուրքական աշխարհում՝ նրան վերածելով ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական կենտրոնի։ Ուզբեկստանի ներգրավմամբ այս համագործակցությունը ստանում է նաև Կենտրոնական Ասիայի երկրների աջակցությունը, ինչը կարող է հիմք դառնալ թյուրքական պետությունների ավելի լայն ինտեգրացիայի համար։

Ք.Ս.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին