copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:16 06-02-2025

Օդանավակայանում ձերբակալվել է մարմնական վնասվածքներ պատճառած անձը

Փետրվարի 5-ին՝ ժամը 1:12-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Արմավիրի Ջիվանու փողոցի մի բակից շտապօգնության խումբը դանակարհարված վիճակում բուժօգնության է տեղափոխել անձը չպարզված մի քաղաքացու:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է քաղաքացու ինքնությունը` Արմավիր քաղաքի բնակիչ էր, 24 տարեկան։ Արմավիրի քրեական և համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառուների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, կեսգիշերից քիչ անց, հիշյալ բակում ծագած վիճաբանության ժամանակ 28-ամյա մի երիտասարդ է իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով պատճառել մարմնական վնասվածքը:

28-ամյա քաղաքացուն իրավապահները հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում, ձերբակալել, տեղափոխել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն, ապա՝ ներկայացրել Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում