copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 23:05 03-02-2025

Թրամփի ճնշումները Պանամայից մինչև Արկտիկա. ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նոր ուղին

Պանամայի ջրանցքի շուրջ լարվածություն է հասունանում, որը դիտարկվում է որպես ԱՄՆ-Չինաստան մրցակցության մտահոգիչ դրսևորում կենտրոնամերիկյան տարածաշրջանում։ ԱՄՆ-ն կարծես՝ իր ուշադրությունը թեքում է դեպի Արևմտյան կիսագունդ, ինչը կարող է նվազեցնել նրա ներկայությունը Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում։

Oragir.News-ը այս թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։ «Դոնալդ Թրամփի կողմից իրականացված հայտարարությունները մեզ թույլ են տալիս ենթադրել, որ տեղի կունենան մի շարք փոփոխություններ, հատկապես՝ տակտիկական առումով։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն գերտերություն է և իր տակտիկական չափումներով մեծ նշանակություն ունի այլ դերակատարների համար, ապա այս փոփոխությունները մեզ համար կարող են ընդհուպ ռազմավարական նշանակություն ունենալ։ Սակայն սրանք դեռ կանխատեսումներ են, որոնց արդյունքները մենք կտեսնենք միայն Ամերիկա-Ռուսաստան-Չինաստան հնարավոր պայմանավորվածությունների կամ անհամաձայնությունների արդյունքում։ Եվ Թրամփը հայտարարել է, որ նման եռակողմ քննարկումը սարերի ետևում չէ»,- նշեց քաղաքագետը։

Նա հայտնեց, որ Թրամփը որոշակի կապեր է հաստատել Չինաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի միջոցով, հստակ նշել, որ հարաբերությունները նաև պահպանում է Ռուսաստանի հետ։ Միջազգային մամուլում քննարկում են, որ հնարավոր է եռակողմ հանդիպումը տեղի ունենա Սաուդյան Արաբիայում կամ Արաբական միացյալ էմիրություններում, և սա նշան է, որ սկսվել է կարևորագույն ազդեցության տարածքների վերաբերյալ քննարկումների գործընթաց։

Քաղաքագետը հավելեց, որ թեմայի վերաբերյալ հստակ պատկեր ձևավորվի միայն այս քննարկումների արդյունքում։ «Այսօր մենք տեսնում ենք, որ Թրամփը մեծ ճնշումներ է բանեցնում Պանամայի նկատմամբ, նույն ճնշումները կիրառում է Կանադայի, Մեքսիկայի, Չինաստսնի նկատմամբ։ Թրամփը փորձում է ճնշումների լեզվով խոսել, սակայն այդ լեզվով միշտ չէ, որ կարող է Չինաստանի, Ռուսաստանի հետ շարունակել։

Առկա է Գրելանդիայի խնդիրը, որով նաև Եվրոպան է մտահոգված, քանի որ եվրոպական սահմաններն են վերանայվելու։ Գրելանդիան միջոց է Արկտիկային հասնելու, քանի որ Արկտիկան բնական ռեսուրսների տեսանկյունից հազվագյուտ չարդյունահանված ռեգիոններից մեկն է, և Թրամփը ցանկանում է այնտեղ ավելի մեծ ներկայություն ունենալ։ Վստահ եմ՝ եվրոպական սահմանների վերանայումից հետո մեզ դեռ շատ ինտրիգներ են սպասվում»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ