copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:07 02-02-2025

Իրանը ցուցադրել է նոր բալիստիկ հրթիռ

Կիրակի՝ փետրվարի 2-ին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այցելել է հրթիռների ցուցահանդես, որտեղ առաջին անգամ ցուցադրվել է Իրանի պաշտպանության նախարարության մշակած միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռը (IRBM): Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ դա Etemad (Վստահություն) բալիստիկ հրթիռն է։

Փեզեշքիանի խոսքով՝ «Իրանի պաշտպանական կարողությունները զարգանում են և թույլ չեն տալիս որևէ երկրի հարձակվել»:

16 մետր երկարությամբ հրթիռի թռիչքի հեռահարությունը 1700 կմ է։ Ենթադրվում է, որ խոսքը բարձր ճշգրտության հրթիռի մասին է։