Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:37 02-02-2025

Թրամփը չի բացառել Մոսկվայի ու Պեկինի հետ ապամիջուկայնացման և պայմանավորվածության հնարավորությունը

Սպառազինությունների վերահսկման ջատագովները հուսով են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային զինաթափման մասին խոսույթը կհանգեցնի Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային սպառազինությունների կրճատման շուրջ բանակցությունների վերսկսմանը:

ԱՄՆ բանակցությունները ռուսների և չինացիների հետ միջուկային զինաթափման և պայմանավորվածությունների ձեռքբերման շուրջ «շատ հնարավոր են»՝ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով վերջերս ելույթ ունեցավ Համաշխարհային տնտեսական ֆորումում:
«Ահռելի գումարներ են ծախսվում միջուկային [զենքերի] վրա, իսկ կործանարար կարողությունը մի բան է, որի մասին մենք նույնիսկ չենք ուզում խոսել այսօր, քանի որ դուք չեք ուզում դա լսել: Դա չափազանց ճնշող է»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ամենից շատ դիտված