copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:47 01-02-2025

Գոնե պետքարտուղարն ընդունի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թեև երեկ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց, որ ԱՄՆ այցի ժամանակ նորընտիր նախագահ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ, սակայն մեր տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավոր խողովակներով փորձել են հանդիպում կազմակերպել Թրամփի և Փաշինյանի միջև: Գործի են դրվել ողջ ԱԳՆ-ն, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, նման խնդրանքով դիմել են ԱՄՆ ազդեցիկ հայազգի հանրապետականներին և այլն: Սակայն չի ստացվել: Փորձում են գոնե նորանշանակ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպում կազմակերպել:

Փաշինյանը փորձել է փաստի առաջ կանգնեցնել ամերիկացիներին և մեկնել Վաշինգտոն, ասելով`արդեն եկել եմ` ընդունեք ինձ: Առիթն էլ է գտնվել` կրոնական համաժողովը և Ազգային աղոթքի նախաճաշ կոչվող միջոցառումը, բայց սցենարը չի աշխատել: Համայնքում տարակուսած են նրա «աղոթելու» ձգտման հետ կապված, բոլորն էլ գիտեն նրա վերաբերմունքը կրոնի և եկեղեցու հանդեպ:

Բայց ինչեր չես անի աթոռը պահելու և դրսից աջակցություն ստանալու համար: Ի դեպ, փետրվարի 3-ին նախատեսվում է հանդիպում հայ համայնքի հետ դեսպանատանը, որին մասնակցության հրավերներ են ուղարկվել Վաշինգտոնում և շրջակա տարածքում բնակվող հայերին: Սակայն շատերը հրաժարվում են մասնակցել` բոյկոտելով այն, քանի որ մտավախություն ունեն, որ կրկին ցեղասպանության թեմայով է խոսելու, մտադիր են բողոքի ակցիաներ կազմակերպել:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը