copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:10 31-01-2025

Անհետ կորածների ծնողներին ԱԺ-ն «բանտարկել» էր օթյակում՝ ապակիներով փակված. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անհետ կորած զինվորների ծնողների 5-ամյա դժգոհությունները փարատելու համար երեկ ԱԺ-ում կրկին հանդիպում էր կազմակերպվել:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ԱԺ-ում երեկ անհետ կորած զինծառայողների ծնողների եւ իրավահաջորդների հետ դռնփակ հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներ: Հանդիպմանը, սակայն, որքան հնարավոր է՝ նվաստացրել էին ծնողներին ու հարազատներին՝ նրանցից պահանջելով, որ 200-ից ավելի նստարան ունեցող ԱԺ նիստերի դահլիճում ընդամենը մի քանի ներկայացուցիչներ նստեն, մյուս ծնողների անունից հարցեր ուղղեն պաշտոնյաներին, իսկ ծնողների մի մասն էլ ԱԺ օթյակից է լուռ հետեւել քննարկմանը:

Հանդիպումը անհետ կորած զինվորների ծնողների պահանջով նախաձեռնել էր ԱԺ Պաշտպանության եւ Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովը:

«Ժողովուրդ» օրաթերթին անհետ կորած զինվորների ծնողները հայտնեցին, որ 5 ժամից ավելի տեւած հանդիպումը անարդյունք է եղել, իրենց կողմից բարձրացված որեւէ հարց հստակ պատասխան չի ստացել, իրենց տպավորությամբ՝ այս 5 տարիների ընթացքում սայլը տեղից չի շարժվել, ու արդյունավետ աշխատանք չի արվել:
Ընթացքում գոռգոռոցներ էին լսվում ԱԺ դահլիճից, ծնողները բղավում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի վրա, նրանք էլ իրենց հերթին էին բղավում ծնողների վրա: Բայց, ծնողների պատմելով, դժգոհությունները հատկապես շատ էին ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանից, որը, ծնողների փոխանցմամբ, իրավիճակին չէր տիրապետել: Թեեւ հասկանալի է, քանի որ նա 64 օր է ինչ նշանակվել է Կոմիտեի նախագահ եւ չէր կարող բոլոր գործերի մանրամասներին տիրապետել:

«Ժողովուրդ» օաթերթը տեղեկացավ, որ ծնողների այս դժգոհությունները մեղմելու համար Անդրանիկ Քոչարյանը խոստացել է մեկ ամիս անց ԱԺ-ում կրկին պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից