copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:28 30-01-2025

Երևանում թալանել են փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենի բնակարանը. shamshyan.com

Հունվարի 28-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկի բնակիչ Ի. Ճ-ից, ով հայտնել է, որ նույն օրը մի քանի ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակարանի 1-ին հարկի պատուհանը բացել են, մտել ներս և այնտեղից կատարել գողություն:

Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում «գողություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բնակարանը պատկանում է Հայաստանում հայտնի «Ex Lége» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենին, իսկ գողը կամ գողերը բնակարանից հափշտակել են մոտ 2 մլն 500 հազար դրամի ոսկյա զարդեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից