Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:00 30-01-2025

Անպաշտպան գեներալը, ներգաղթյալների ճամբար, դատարանն ընդդեմ Թրամփի, Կիևը՝ շոկի մեջ․ Միջազգային մամուլ

1) ArtReview գրում է. Ֆրանսիան հայտարարել է Լուվրի լայնածավալ վերակառուցման ծրագրերի մասին։

Կայքը նշում է, որ Լուվրը զբաղեցնում է առաջին տեղը՝ աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների շարքում։

Վերակառուցման ընթացքում Լուվրի ամենահայտնի ցուցանմուշը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», կտեղափոխվի նոր վայր, որտեղ կտավը կարելի է դիտել թանգարանի մնացած հավաքածուից առանձին՝ առանձին վճարով։

2) Ըստ Evrim Agaci թուրքական լրատվականի՝ Մոսկվայի դատախազությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել բլոգեր Արսեն Մարգարյանի դեմ, ով կասկածվում է հրապարակայնորեն ահաբեկչական կոչեր անելու մեջ։

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ հարցազրույցներից մեկում Մարգարյանը հրապարակային կոչեր է արել Ռուսաստանի Դաշնության տարածքում անօդաչու սարքերի միջոցով ահաբեկչական գործողություններ իրականացնելու վերաբերյալ։

3)BBC-ն գրում է. Պենտագոնի նոր ղեկավարությունը որոշում է ընդունել՝ գեներալ Մարկ Միլլիին զրկել տրված անձնական պաշտպանությունից և հասանելիությունից գաղտնի տվյալներին։

Միլլին, ով նախկինում ղեկավարել է ԱՄՆ-ի գլխավոր զինվորական մարմինը, բազմիցս հանդես է եկել Թրամփի մասին քննադատությամբ՝ անվանելով նրան «ֆաշիստ»։

Ջո Բայդենը Միլլիին անձնական պաշտպանություն էր տրամադրել, քանի որ նա ստացել էր մահվան սպառնալիքներ իր հասցեին։

4) The Washington Post-ը գրում է. Թրամփը հրամայել է Կուբայի Գուանտանամոյում ներգաղթյալների արտաքսման համար 30․000 հոգու համար ճամբար կառուցել։

Թրամփն ասել է, որ ճամբարում կհայտնվեն «ամերիկյան ժողովրդի համար վտանգ ներկայացնող անօրինական ներգաղթյալների մեջ ամենահայտնի հանցագործները»

5) The New York Times-ը գրում է. ԱՄՆ դատարանը կասեցրել է դաշնային դրամաշնորհները և պետական այլ օգնությունները չեղարկելու Թրամփի հրամանը:

Դատավոր Լորեն Ալիհանը վճռել է, որ սառեցումը կարող է լուրջ վնասներ պատճառել, քանի որ կառավարությունը լիովին ծանոթ չէ բոլոր ծրագրերի ամբողջական ցանկի հետ։

Սա նշանակում է, որ մինչև փետրվարի 3-ը՝ հաջորդ դատական նիստը, Թրամփի վարչակազմը չի կարող դադարեցնել վճարումները այն ծրագրերի համար, որոնք Կոնգրեսն արդեն հաստատել է։

6)The Guardian-ը գրում է. Ուկրաինան շոկի մեջ է Թրամփի կայացրած որոշումից, ըստ որի՝ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված՝ Ուկրաինային օգնությունը դադարեցնելու մասին որոշումը ազդել է ոչ միայն հումանիտար, այլև ռազմական ոլորտի վրա։

Օգնության դադարեցման հրամանը վերաբերում է ռազմական և պաշտպանական օգնության ծրագրերի մեծամասնությանը, ընդ որում՝ ոչ միայն Ուկրաինային, այլև Թայվանին և Հորդանանին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից