copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:40 29-01-2025

Սադրա՞նք, թե՞ զգուշացում. դանակով անձը փորձել է գաղտնի նկարահանել Սուրենյանցի կուսակցության գրասենյակը

«Փորձեցինք կանխել նկարահանումը, քանի որ այդ մարդը շատ տարօրինակ վարքագիծ ուներ, գրպանում էլ դանակ կար»,- նշել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը Oragir.News-ի հետ զրույցում։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ անհայտ անձը փորձել է գաղտնի կերպով նկարահանել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության գրասենյակը։ Մանրամասներին տեղեկանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։

«Հաստատ այդ քայլի հետևում քաղաքակսն ուժեր եմ տեսնում, այլ կասկած չկա։ Իհարկե, փաստ չունեմ ինչ-որ մեկին մեղադրելու, բայց մենք ընդդիմադիր ուժ ենք, և որպես կանոն, սա կազմակերպվել է իշխանության կամ նրանց շուրջը գտնվող մարդկանց կողմից։ Փառք Աստծո, գրասենյակը այդ պահին մարդաշատ էր, 6 հոգի նկատեց այդ մարդու կողմից բացահայտ կերպով արվող նկարահանումը, փորձեցինք կանխել, քանի որ շատ տարօրինակ վարքագիծ ուներ, գրպանում էլ դանակ կար։ Նա արագորեն հեռացավ, բայց չհերքեց էլ այն մեղադրանքները, որ ինչ-որ մեկի կողմից ուղարկված է, մենք էլ այլ միջոցներով բնականաբար ոչինչ չէինք կարող պարզել»,- նշեց Սուրենյանցը։

Հարցին, թե նկարահանելու նպատակը ինչը կարող է լինել, Սուրենյանցը պատասխանեց, որ երբեք նման քայլ չի փորձել անել ուրիշի նկատմամբ, հետևաբար չի կարող պատկերացնել, թե որն է եղել անձի նպատակը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում