copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:10 29-01-2025

Թվացյալ զիջումը ծուղակ է. 150 դրամի դեպքում տրանսպորտային գծերը կկրճատվեն․ Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյանը գրում է.

Ասեմ` հետո ձեզ խաբված չզգաք:

Տրանսպորտային համակարգի վերակազմակերպման նախագծով կրճատվելու են գծերի երկարությունները։ Այսինքն պայմանական Ավանից մինչև Էրեբունի եթե հիմա գնում եք 1 ավտոբուսով, ապա հետո առնվազն 2 իսկ կարող ա կարիք առաջանա 3 տրանսպորտ փոխել։

Եթե դա տեղի ունենա (իսկ ըստ նախագծի դա տեղի է ունենալու) ապա Ավան-Էրեբունի երթի համար կարող է ստիպված լինենք վճարել 300 կամ նույնիսկ 450 դրամ և հետևաբար ստիպված կգնենք տարեկան փաթեթ, որը շատ թանկ է, բայց իմ նկարագրած դեպքից էժան։ Ընդ որում այս հարցը չի լուծվում նաև 100 դրամը պահպանելու դեպքում։

Ըստ այդմ անհրաժեշտ է հարկադրել զիջումներ հենց երկարաժամկետ փաթեթների հարցում։ Երկարաժամկետ փաթեթները աշխարհում ընդունված լավ պրակտիկա է։ Խնդիրը դրա չհիմնավորված գինն է։

Եվ եթե հիմա բողոքը մարի հետո 41 համարի ուղևորները առանձին, իսկ 63-ինը առանձին չեն հավաքվելու բողոքեն երթուղու փոփոխության դեմ։
Ըստ այդմ թվացյալ զիջումը ծուղակ է քանի դեռ չեն վերանայվել երկարաժամկետ փաթեթների արժեքները, կամ չի հայտարարվել, որ ոչ թե մեկ ուղևորությունն է 100 կամ 150 դրամ, այլ 90 րոպեի ընթացքում բոլոր ուղևորությունները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է