Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:00 27-01-2025

Վերընտրված Լուկաշենկոն և Ալիևի շնորհավորանքը, վրացի դիվանագետները և ԵՄ պատիժը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 27-ի միջազգային կարևոր լուրերը։

Բելառուսը ավելի քան 3 տասնամյակ առաջնորդող Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ կայացած նախգահական ընտրություններում յոթերորդ անգամ է վերընտրվել նախագահի պաշտոնում՝ ստանալով ձայների 86.8 տոկոսը: Նրա ամենամոտ մրցակիցը՝ Սերգեյ Սիրանկովը, ստացել է ձայների 3.2 տոկոսը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին, շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում։ Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևն ու Լուկաշենկոն վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ աճի միտումով, մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ, նշում է լրատվամիջոցը։

Եվրամիությունը (ԵՄ) դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը դիվանագիտական անձնագրեր ունեցող վրաց դիվանագետների համար։ Այս որոշումը կայացրել են Եվրամիության 27 երկրների արտգործախարարների հավաքում։ Որոշումն ոժի մեջ կմտնի առաջիկա օրերին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։ Սլովակիան և Հունգարիան դեմ են արտահայտվել, սակայն որոշման ընդունման վրա դա ազդեցություն չի ունեցել։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որի լեգիտիմությունը չի ընդունում ընդդիմությունը, հայտարարել էր, որ վիզային ռեժիմի չեղարկումը խորհրդանշական է և որևէ նշանակություն չի ունենա։ Դիվանագիտական անձնագիր ունեցողները կարող են Եվրամիության երկրներ այցելել սովորական անձնագրերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում