copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:23 25-01-2025

Երևանում հանրահայտ ու թանկարժեք օղիներ կեղծելու համար բերման է ենթարկվել «Գոռ» սգո սրահի տնօրենը․ shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական և համայնքային ոստիկանության ղեկավար կազմի հետ վերջերս տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությունների ժամանակ նաև տվել են հանձնարարականներ, որ պետք է ոստիկանությունը ուժեղացված պայքար տանի նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների նկատմամբ։

Այն, որ վերջին տարիներին Հանրապետությունում արձանագրվել են ոգելից խմիչքներից թունավորման դեպքեր, գաղտնիք չէ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ երեկ՝ հունվարի 24-ին, կարողացել են իրականացնել պրոֆեսիոնալ հատուկ օպերացիա, որի ժամանակ բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու բավականին լուրջ դեպք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի 39 հասցեում գործող «Բաբաջանյան Հոլ» ԱՁ-ի տարածքում զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և կատարում են հայտնի ու թանկարժեք օղիների կեղծ շշլացում։

Տեղում Շենգավիթի ոստիկանները օպերատիվ խումբ են կազմում և ժամանում են նշված հասցե, որտեղ էլ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, որոնք ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկաններին հաջողվում է հենց նշված տարածքում հայտնաբերել իրեղեն այնպիսի ապացույցներ, որ փաստերի ճնշման տակ Երևանի բնակիչ 44-ամյա Ատոմ Բաբաջանյանը բանավոր հայտարարում է, որ նշված ԱՁ-ի տարածքում ինքը շշլացրել է կեղծ օղիներ և շենքի տարածքում ոստիկանները, ապա նրանց միացած քննիչները հայտնաբերում են այդ ամենը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա․ Բաբաջանյանը հանրությանը հայտնի է՝ որպես մի քանի ռեստորաններ աշխատեցնող, ինչպես նաև «Գոռ» սգո սրահի տնօրեն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ