Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:38 25-01-2025

Բանտարկված տրանսգենդերներ, էներգետիկ կախվածություն, Թրամփի քաղաքական հենարանը․ Միջազգային մամուլ

The New York Times-ը գրում է. «Թրամփը կարգադրել է տրանսգենդեր «կանանց» տեղափոխել տղամարդկանց բանտեր։
Դաշնային բանտերը արդեն ստացել են համապատասխան հրամանը պետության ղեկավարից։ Իրավապաշտպանները քննադատել են հրամանը՝ ասելով, որ այն «մարդկանց վտանգի տակ կդնի»»:

Times of India-ն գրում է. «Քենեդիի թոռը քննադատել է Թրամփին՝ ԱՄՆ 35-րդ նախագահի սպանության մասին տեղեկությունները գաղտնազերծելու գործընթացի համար։ Ջեք Շլոսբերգը ասել է, որ Թրամփը գաղտնազերծելով նպատակ ունի Քենեդիին օգտագործել որպես քաղաքական հենարան, երբ նա ողջ չէ` պատասխան հարված հասցնելու համար, ապա հավելել, որ սրա մեջ հերոսական ոչինչ չկա»։

Euronews-ը գրում է. «Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը չի աջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգմանը, որը ավարտվելու է հունվարի 31-ին: Օրբանի խոսքով՝ Հունգարիան ԵՄ պատժամիջոցների պատճառով կորցրել է մոտ 19 միլիարդ եվրո։ Բրյուսելը հայտարարել է, որ Հունգարիան «կրակի հետ է խաղում» և իր այս վարքագծով կարող է խնդիրներ ստեղծել ԵՄ-ում»։

NBC News-ի ամերիկյան լրատվականը գրում է. «Բելառուսում կիրակի կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել 70-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի ընտրությունները պատրաստվում են երկարացնել «Եվրոպայի վերջին բռնապետի» 30-ամյա իշխանությունը, քանի որ նրա քաղաքական հակառակորդներից շատերը կա՛մ բանտարկված են, կա՛մ արտաքսված։ Այս տարի կրկին անկախ լրատվամիջոցները արգելված են, արևմտյան դիտորդներ հրավիրված չեն, բանտերում էլ շուրջ 1300 քաղբանտարկյալ կա»:

Reuters-ը գրում է. «Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով փետրվարի 8-ից Բալթյան երկրները կանջատվեն Բելառուս, Ռուսաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա միասնական էներգետիկ ցանցից՝ անմիջապես Եվրամիության էներգետիկ ցանցին միանալու նպատակով։ Սա կնպաստի անվտանգության բարձրացմանը և Ռուսաստանից կախվածության նվազեցմանը, որը նախկինում էներգիան օգտագործում էր որպես հարևան երկրների վրա ճնշում գործադրելու գործիք»:

BBC-ն գրում է. «Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` պահանջելով վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հրաժարականը նրա ռուսամետ քաղաքականության պատճառով։
Բողոքի ակցիաներ են տեղի ունենում 20 քաղաքներում, որոնք կազմակերպվել են «Խաղաղություն Ուկրաինային» նախաձեռնության և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից։ Բրատիսլավայում, կազմակերպիչների հաշվարկներով, փողոց է դուրս եկել մոտ 60 հազար ցուցարար»։

Azerbaycan24 ադրբեջանական լրատվականը գրում է. «ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը իր ճեպազրույցում ասել է, որ մինչ այժմ Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին իրենց վերջին հեռախոսազրույցում նման հարց չեն քննարկել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի