Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 21:55 23-01-2025

Եթե Փաշինյանն ամեն օր գնում է Հռոմ, չի նշանակում, որ հայ ազգն էլ կարող է նույնն անել. հարցում

«Վերջին տարիներին ՀՀ-ից ԵՄ ՀՀ քաղաքացիների ուղևորահոսքն աճել է շուրջ 400 տոկոսով»,- այս մասին նախօրեին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ փորձում ենք այնպես անել, որ վիզայի ազատականացման խնդիրը լուծվի:

«Այո, մարդիկ ուրբաթ թռնում են Հռոմ, կիրակի հետ են գալիս: ՀՀ-ում տենց բան կա՞, երկիր, որը կործանվում է, երկիր որում սոցիալական ճգնաժամ է, մարդը կարո՞ղ է ուրբաթ իրիկուն թռնել Հռոմ, կիրակի հետ գալ, ու մի հոգի չի, 2 հոգի չի, 3 հոգի չի, հարյուրավորներն էլ ասում են՝ չենք կարողանում վիզա ստանանք։ Եվ չգնալու միակ պատճառն այն չէ, որ մարդը փող չունի, այլ այն է, որ վիզա չունի, հերթ ա»,- նշեց Փաշինյանը:

Oragir.News‐ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հռոմում»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ երբեք չի եղել Հռոմում։

«Երբեք չեմ եղել, բայց շատ կցանկանայի»,- ասաց մի երիտասարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն ունի այդ հնարավորությունը, դա չի նշանակում, որ բոլորը կարող են իրենց դա թույլ տալ։

«Գուցե դա իր ճաշակն է։ Եթե Փաշինյանն ամեն օր գնում ա Հռոմ, չի նշանակում, որ հայ ազգն էլ կարող է նույնն անել»,- ասաց նա։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ նոյեմբերին է եղել Հռոմում։

«Նույնն էլ Փաշինյանին եմ ցանկանում։ Կարա երկու տոմս վերցնի, առանց հետադարձի, կամ հակառակը»,- ասաց նա։

Մեկ այլ հարցված էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը լավ երևակայություն ունի։

«Փաշինյանի ֆանտազիան շատ ուժեղ ա։ Ինքը, որ երազներ ա տեսնում, հետո իրագործում ա»,- նշեց նա։

«Շատ շուտվանից չեմ եղել, սուրճ չեմ խմել Հռոմում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ