copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:11 23-01-2025

Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն օրերս հանդիպումներ է ունեցել Կոտայքի մարզի սննդի շղթայի օպերատորների՝ իրացման ցանցի, հանրային սննդի կետերի ներկայացուցիչների հետ, այցելել է սպանդանոց և անասնաֆերմա՝ անձամբ ծանոթանալու մարզում առկա սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրներին:

Տեսչական մարմնի ղեկավարը, լսելով տնտեսավարողների մտահոգությունները և պատասխանելով նրանց հարցերին, շեշտել է ոլորտի օրենսդրության պահանջները տառացիորեն պահպանելու անհրաժեշտությունը, ներկայացրել համապատասխան կարգավորումները, հորդորել պահպանել սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը: Նա վստահեցրել է, որ հնարավոր բոլոր ջանքերը գործադրվում են սննդամթերքի, գյուղատնտեսական մթերքների, կենդանի կենդանիների արտահանման ու ներմուծման գործընթացները հնարավորինս արագ և տնտեսավարողի համար անխոչընդոտ իրականացնելու համար:

«Ձեր բոլոր մտահոգությունները գույքագրվում են: Դրանք կքննարկվեն ու կգտնվեն բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ»,- ասել է Արմեն Դանիելյանը:

Քննարկվել են նաև սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի, սպանդանոցների հասանելիության խնդիրները: ՍԱՏՄ ղեկավարը հաստատել է կառույցի վճռականությունը թույլ չտալու, որ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքը հայտնվի իրացման ցանցում:

Արմեն Դանիելյանը նաև հանդիպել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ: Պաշտոնյաներն անդրադարձել են երկու կառույցների համագործակցությանը՝ ի մասնավորի ընգծելով հատկապես սպանդանոցային մորթի առավելությունների մասին բնակիչներին և կենդանատերերին իրազեկելու հարցում իրենց ջանքերը համատեղելու կարևորությունը:

Խոսվել է կառավարության ծրագրերից օգտվելու և սպանդանոցային կետեր կամ շարժական սպանդանոցներ կառուցելու ցանկություն հայտնող համայնքներին ու անհատներին աջակցություն ցուցաբերելու, սահմանված տարածքներ տրամադրելու անհրաժեշտության մասին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը