copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:05 23-01-2025

Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրվեց

«Մարտի 1»-ի վերաբացած քրեական գործով դատական նիստին հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Աժ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացրեց, ըստ որի՝ Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին՝ նախատեսած պահանջի սպառնալիքով արգելված այն հանցանքի կատարման համար, որ նա 2008-ին, հանդիսանալով ՀՀ ՊՆ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից, ինչով էական վնաս է պատճառվել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու շահերին, պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք չառջադրվեց, քանի որ նիստը հետաձգվեց:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ