Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:00 22-01-2025

Ֆրանսիացի պատգամավորի կոչը, պատերազմի վտանգը և Մեծ Բրիտանիայի զգուշացումը. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 22-ի միջազգային կարևոր լուրերը։

Հայաստանը կանգնած է բարդ ու լուրջ մարտահրավերների առջև, որոնք վտանգում են նրա անվտանգությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարական արժեքները։ Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում նշել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին։ «Այս պայմաններում Եվրոպան պարտավոր է գործել՝ աջակցելով Հայաստանի ժողովրդին այս կարևոր պահին՝ ամրապնդելով նրա կապերը Եվրոպայի հետ և պաշտպանելով նրա իրավունքներն ու անվտանգությունը»,- նշել է նա։ Ֆրանսիացի պատգամավորը նաև ափսոսանք է հայտնել, որ Եվրոպական հանձնաժողովը երկար ժամանակ է, ինչ չի ցանկանում անհրաժեշտ վճռականությամբ արձագանքել Ադրբեջանի վարքագծին։

Միացյալ Թագավորություն զգուշացում է հրապարակել իր քաղաքացիների համար՝ նրանց խորհուրդ տալով խուսափել դեպի Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից: Բացի այդ, քաղաքացիներին խորհուրդ է տրվում չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան միջպետական ճանապարհով: Որպես պատճառ նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված սահմանային իրավիճակը:

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։ Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր՝ տարբեր ոլորտներում։ Դրանք ներառում են համագործակցությունը էներգետիկ ոլորտում և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Զելենսկին պնդել է, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման վայրից ապացույցներն ակնհայտ են, և կարևոր է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ճշմարտությանը հասնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում