copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:52 21-01-2025

Թրամփը հայտնել է պատերազմում ռուսների և ուկրաինացիների կրած մարդկային կորուստների թիվը

Լայնածավալ պատերազմի ընթացքում Ուկրաինան կորցրել է մոտ 700 հազար զինվոր, իսկ Ռուսաստանը՝ գրեթե մեկ միլիոն։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է իր երդմնակալության օրը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Ամերիկայի ձայնը։

«Կարծում եմ, որ այս պատերազմի ավարտը ճիշտ քայլ է։ Մենք ունենք տվյալներ՝ մոտ մեկ միլիոն ռուս զինվոր է զոհվել։ Ուկրաինան կորցրել է մոտ 700,000։ Ռուսաստանն ավելի մեծ է, նա կարող է իրեն թույլ տալ ավելին կորցնել, բայց չես կարող նման կերպ երկիր ղեկավարել», - ընդգծել է Թրամփը։

Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայում պատերազմը չպետք է սկսվեր։ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը 2022 թվականին, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա տեղի չէր ունենա։

«Ես կբանակցեի նախագահ Պուտինի հետ: Նրա համար հիմա ամեն ինչ վատ է ընթանում: Նա դիմադրում է: Բայց շատերը կարծում էին, որ պատերազմը կավարտվի մեկ շաբաթից: Եվ հիմա… Այսպիսով, նա ակնհայտորեն գոհ չէ այն ամենից, ինչ կատարվում է: Նախագահ Զելենսկին պատրաստ է համաձայնության, բայց ես վստահ չեմ, որ դա այն է, ինչ Պուտինը ցանկանում է: Նա կործանում է Ռուսաստանը՝ հրաժարվելով գործարք կնքել»,-ամփոփել է նա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել