copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:35 20-01-2025

4-5 օր է՝ ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գույքը

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «4 -5 օր է ՝ ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գույքը։

Արդեն 4-5 օր է ինչ Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին «ֆուռեր» են կանգնած։ Դրանք քանդված ռուսական զորանոցի մոդուլները տեղափոխում են ։ Ոսկեպարի բնակիչները չգիտեն, թե այդ մոդուլները ուր են տեղափոխում, ոմանք կարծում են, թե դրանք տեղափոխում են Արարատ, ոմանք էլ կարծում են, որ դրանք Ռուսաստան են տեղափոխում։

Ռուսական զինուժը Ոսկեպարում հայտնվեց 2021թվականի օգոստոսի սկզբին։ Ռուս զինվորականները սկզբից գյուղի ծայրին գտնվող լքված տներից մեկում էին բնակվում, հետո հավաքովի մոդուլներից զորանոց կառուցեցին։ Նման զորանոց հավաքեցին նաև Բերդ համայնքի Այգեպար գյուղում, նախկին փոքր օդանավակայանի տարածքում։

Ենթադրվում էր, որ ռուս զինվորականները պետք է մասնակցեին սահմանի այդ հատվածում Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներին, սակայն չմասնակցեցին»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել