Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:43 17-01-2025

ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը

Հունվարի 16-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որին մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

Հանդիպմանը ներկայացվել են 2024 թվականին ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքում արձանագրված արդյունքները, քաղաքական երկխոսության առաջընթացը և նոր օրակարգի վերաբերյալ առաջարկները: Քննարկվել են հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները, ներառյալ` մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը, Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը և այլ հարցեր:

Ծավալվել է քննարկում նաև տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև տարբեր ոլորտներում բարեփոխումների, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության իրավասությունների տիրույթի հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել