copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:30 14-01-2025

ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. նշանակվել են փորձաքննություններ. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 13-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Սարգսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. օր.-ի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մահ):

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է երեկ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել էր «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայում էլ հայտնաբերվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի դին:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություն, պարզելու համար՝ արդյոք ավտոմեքենան տեխնիկական անսարքություններ ունեցել է, թե ոչ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հիմնական պատճառներից մեկը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել