Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 13-01-2025

Ազգը պիտի սովորի կռվել, ոչ թե պայմանագիր կնքել․ հարցում

ՀՀ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անընդհատ շեշտում է, որ մոտ ենք Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքմանը և ավելի քան երբևէ մոտ են խաղաղության հաստատմանը։ Պաշտոնական գերատեսչությունները՝ մասնավորապես ԱԳՆ-ն երբեմն նույնիսկ ժամկետներ էր նշում դրա ստորագրման համար։

Սակայն ի պատասխան ՀՀ իշխանության այսպիսի լավատեսության, հակառակ ազդակներ են գալիս Ադրբեջանից։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքները հնչեցրեց Հայաստանի հասցեին, ինչը տեղիք տվեց մտածելու, որ խաղաղության գործընթացը ձախողվել է և սպասվում է պատերազմ։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով «խաղաղության պայմանագրի» և ծրագրերի ձախողման համար որևէ մեկը պատասխանատվություն կրելու է։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ պատասխանատվություն պետք է կրի երկրի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը։ Եղան քաղաքացիներ, ովքեր կարծիք հայտնեցինք, որ պատասխանատու են երկու կողմերը և պատասխանատվություն պետք է կրեն միասին։

«Պայմանագիրը կնքում են երկու կողմերը և պատասխանատվություն են կրում նույնպես երկու կողմերը»,- ասաց նա։

Մի կին էլ նշեց, որ պետք է պատասխանատվություն կրեն բոլորը։ «Ինձ թվում է այն մարդիկ, ովքեր սխալ են գործում․ և՛ ղեկավարությունը, և՛ տարբեր տեսակի կուսակցությունները»,- ասաց նա։

«Ես լուրջ մարդ եմ կյանք տեսած, ինչ «խաղաղության պայմանագիր»։ Եթե մարդը ուզում ա կռիվ անի, նրա հետ ինչ «խաղաղության պայմանագիր»։ Սաղ ազգը պիտի սովորի կռվել, ոչ թե պայմանագիր կնքել»,- վրդովված պատասխանեց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում։ «Պատասխանատվություն պետք է կրեն Ալիևն ու Պուտինը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել