Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 12-01-2025

Ավինյանը թալանչի է, կարծիք չունեմ իր արարքների մասին․ հարցում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում օրեր առաջ բռնկված զանգվածային հրդեհները լիովին մարել չի հաջողվում, վտանգը շարունակում է արդիական մնալ՝ իրենց տները դեռևս չլքած բնակիչներրին ստիպելով կազմ ու պատրաստ լինել՝ ամեն վայրկյան տարհանվելու։

Դրա հետևանքով մեծ վնասներ են հասցվել բնակիչներին, այրվել են հոլիվուդյան շատ աստղերի տներ։ Հրդեհների պատճառով տուժել են բազում քաղաքացիներ, կան նաև զոհեր։

Սակայն, ՀՀ պաշտոնյաններից ու գերատեսչություններից ոչ ոք, բացառությամբ ԱԳՆ-ի, ցավակցություն չի հայտնել Լոս Անջելեսի իշխանությանը։ Հատկանշանական է նաև այն, որ նույնիսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով նոյեմբերին՝ 20․000 դոլար արժողությամբ տոմսով մեկնել էր Լոս Անջելես, ոչ մի ցավակցական խոսք չի ասել ո՛չ իր պաշտոնակցին, ո՛չ գլենդելահայությանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ Տիգրան Ավինյանը չի ցավակցել իր պաշտոնակցին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Տիգրան Ավինյանը սխալ է արել չցավակցելով, քանի որ ըստ քաղաքացիների՝ քաղաքապետը շնորհք չունի։

«Տիգրան Ավինյանը թող հորը դաստիարակի, որ ամբախ-զամբախ խոսում ա վարորդների, գյուղացիների համար։ Գյուղացիները չլինեն իրանք սատկելու են»,- վրդովված ասաց մի քաղաքացի։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չի կարող հստակ պատճառն ասել․ «Դա իր դաստիարակությունն է երևի»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ դա Ավինյանի սխալն է և չցավակցելը ճիշտ չէ։

«Ես բացարձակապես կարծիք չունեմ Տիգրան Ավինյանի արարքների մասին և չեմ էլ ուզում ունենալ»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ վրդովված պատասխանեց․ «Տո Տիգրան Ավինյանն ով էղավ, որ իր մասին խոսանք»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ Տիգրան Ավինյանը թալանչի է։

«Ավինյանը սրիկա, ավանակ, համբալների գերագույն համբալն ա։ Ինքը թալանչի, սրիկա, ավանակ է։ Նիկոլն ով ա, որ իր բրիգադն ով լինի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի