Հիպոթեքով տուն գնելու ընթցակարգերում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել։
Նախկինում գործում էր եկամտահարկի վերադարձի պարզեցված կարգ։ Գործում էր թղթային տարբերակը։ Քաղաքացին դիմում էր գրում և վերադարձվող եկամտահարկը փոխանցվում էր վարկառուի բանկային քարտին։
Ներկայումս այս կարգում փոփոխություններ են արվել, և եկամտահարկի վերադարձը 2025-ի հունվարի 1-ից նույնպես հարկվում է, քանի որ դա նույնպես եկամուտ է համարվում։ Ներդրվել է նաև եկմատահարկի վերադարձի և դրանից գոյացած հարկերը վճարելու էլեկտրոնային
հարթակ։
Oragir.News-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք տեղեկացնում են, որ հիպոթեքային վարկ ունեն եկամտահարկի հետվերդարձի պայմանով, սակայն էլեկտրոնային հարթակը փաստացի չի աշխատում, նոր դիմում ներկայացնելու տեղ չկա, իսկ արխիվային դիմումները չեն երևում։
Ենթադրելի է, որ նոր փոփոխություններով պայմանավորված՝ եկամտահարկի վերադարձի և դրանից հարկեր վճարելու էլեկտրոնային հարթակը չի աշխատում։
Արդյունքում տուժում են վարկառու քաղաքացիները, որոնք չեն կարողանում ժամանակին և պատշաճ կատարել իրենց վարկային, հարկային պարտականությունները, ինչն էլ կարող է բանկի և պետության հետ իրավական խնդիրներ առաջացնել։