copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 21:43 10-01-2025

Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները

2022 թվականի դեկտեմբերի 16-ին «Փյունիկի» կայքում հրապարակված Արթուր Սողոմոնյանի հարցազրույցում արված ՀՖՖ և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ արտահայտությունները դատարանը ճանաչել է զրպարտչական: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը։

Դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Արթուր Սողոմոնյանից հօգուտ ՀՖՖ և Արմեն Մելիքբեկյանի 800,000 ՀՀ դրամ բռնագանձել՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար:

Դատարանը հաստատել է, որ Սողոմոնյանի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում և արատավորում են հայցվորների պատիվն ու արժանապատվությունը: ՀՖՖ-ն նախատեսում է բռնագանձվող գումարով գնդակներ նվիրաբերել Սյունիքի մարզի դպրոցներին:

ՀՖՖ-ն դիմել էր Քննչական կոմիտե՝ ուսումնասիրելու Արթուր Սողոմոնյանի հարցազրույցում արված հայտարարությունները և դրանց համապատասխանությունը ՀՀ քրեական օրենսգրքին: Քննչական կոմիտեն եզրակացրել է, որ ՀՖՖ ղեկավարության գործողություններում քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել