Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:10 10-01-2025

Իրանը մտադիր չէ ռուսական միջուկային հովանոցի տակ մտնել․ քաղաքագետ

Վերջին օրերին բուռն քննարկվում է այն հարցը, որ Իրանը հյուսիսում 110 հազար զինվորականի ներգրավվածությամբ զորավարժություններ են անցկացվում։ Կանխատեսվում է, որ Իրանն առաջիկայում ՌԴ-ի հետ ռազմավարական փոխգործակցության պայմանագիր է ստորագրելու: Սա ստեղծում է տպավորություն, որ Իրանը մտադիր է ՌԴ-ի միջուկային հովանոցի տակ մտնել:

Oragir.News-ը թեմայի վերրաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։ Վերջինս ընդգծեց, որ որևէ արտառոց բան չի տեսնում։ Իրանն անընդհատ զորավարժություններ է անցկացնում և՛ հարևան երկրների սահմանի մոտ, և՛ երկրի խորքում, դրանով ցույց տալով իր ուժը և հզորությունը թշնամի երկրներին:

Իրանագետը նշեց, որ միջազգային իրավիճակը ներկայում լարված է։ Եվ բնական է, որ շատերը սպասում են Թրամփի պաշտոնամուտին, որից հետո Իսրայելն ու ԱՄՆ-ն, ենթադրաբար՝ կարող են Իրանի դեմ ռազմական գործողություն սկսել։ Այդ վտանգին ի վատասխան՝ Իրանը ուժի ցուցադրություն է իրականացնում զորավարժությունների միջոցով։

Հարցին, թե ԻԻՀ-ն արդյոք ուզո՞ւմ է ՌԴ-ի միջուկային հովանոցի տակ մտնել, վերջինս պատասխանեց, որ Իրանը չի պատրաստվում որևէ մեկի միջուկային հովանու տակ մտնել, և որ Ռուսաստանը նույնիսկ ինքն իր համար չի կարողանում միջուկային հովանոց ապահովել։

«Իրանը ՌԴ-ի հետ ռազմավարական փոխգործակցության պայմանագիրը է ցանկանում ստորագրել, և այդ պարագայում Իրանը և Ռուսաստանը կդառնան դաշնակիցներ։ Չի բացառվում, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանը կստանձնի Իրանը պաշտպանելու պարտավորություն։ Սակայն մամուլում տեղեկություններ կան, որ ստորագրվելիքը նման է լինելու այն համաձայնագրին, որը Ռուսաստանը կնքեց Հյուսիսային Կորեայի հետ»,- ասաց Արմեն Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Մեծ մարգարե 19» զորավարժությունները սկսվել են հունվարի 4-ից։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զորավարժությունները մարտունակության բարձրացման և երկրի դեմ հնարավոր սպառնալիքներին դիմակայելուն նախապատրաստվելու ջանքերի մի մասն են։ Առաջին փուլում իրականացվել են արագ արձագանքման գործողությունների տարբեր սցենարներ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել