copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:09 09-01-2025

Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան

Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական տարանջատումներով, Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Իսկ ով է մեղավոր, որ 2020թ. օգոստոսի 28-ին Սարդարապատում, Տավուշի դիրքային երկրօրյա մարտերի մասնակիցներին 16 հատ «Մարտական խաչ» 1-ին աստիճան, 55 հատ «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշաններ ու Ազգային հերոսի կոչում բաժանած Նիկոլ զորավարն այսօր խեղճացած ու կուչ եկած արդարանում է օկուպանտ Ադրբեջանի առաջ:

«Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով, Աղդամը հայրենիք համարող և սեփական կետից ուղիղ դեպի 44 օրյա պատերազմ, այնտեղից էլ դեպի ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիա և Արցախի էթնիկ զտում քայլած առյուծասիրտ Նիկոլ Փաշինյանը խեղճացել է: Իրեն չի սազում: Առաջվա քաջ խրոխտ, պոպուլիստ ու զանգվածների սրտեր գերող Նիկոլը չկա:

Միգուցե հեշտ էր Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառուցած ու ժառանգած պետության վրա նստած առյուծ կտրելը:

2018-20թթ-ին Նիկոլի և իր տխրահռչակ կառավարության համար ծովը ծնկներից էր: Ում ուզում դատում, պախարակում, սևացնում էին, երկրից դուրս, և ներսում ինչ ուզում ասում ու անում էին՝ առանց հետևանքների մասին մտածելու:

Իսկ այսօր վախեցած բացատրում է, որ Գորիսը, Կապանը, Ներքին Հանդն ու Նռնաձորը Արևելյան Հայաստան են, իսկ Արմավիրը, Թալինն ու Մարալիկը՝ Արևմտյան Հայաստան, անգամ վստահ չլինելով վերջիններիս վաղվա օրվա նկատմամբ:

Շուրջ 7 տարի և աղետալի ձախողումների մի ամբողջ շղթա՝ տարածքային ու մարդկային կորուստներից, արտաքին քաղաքականությունից, անվտանգությունից, պաշտպանունակությունից մինչև գյուղատնտեսություն ու ՏԻՄ-եր:

Պետական ահռելի պարտքն էլ վերադիր:

Չէ, ինչպես Օստապ Բենդերը կասեր՝ «քեզանից կոմս Մոնտե-Քրիստո դուրս չեկա՛վ»...

Մնում է, որ ԿԳՄՍ-ն մի շրջաբերական իջեցնի, որ Արմավիրի, Թալինի ու Մարալիկի դպրոցներում վաղվանից հանկարծ արևելահայերենից չանցնեն արևմտահայերենի»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում