Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:04 07-01-2025

Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան

«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիսի ժամանակ հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատումից հետո քարտեզագրման, տարածքների և մասնավոր գույքի սեփականության կարգավիճակում փոփոխություն կատարելու մասին հարցին:

Նա նշեց, որ կադաստրային քարտեզների սխալների մասին բազմիցս են խոսել և 2021 թվականին քարտեզների ուղղման կառավարության որոշումը բխում էր քարտեզների մեջ առկա բազմաթիվ խնդիրներից:

«Մենք ունենք, օրինակ, համայնքներ, որոնք մի քանի հարյուր մետր վերադրվում են իրենց վարչական սահմաններում: Սա հետևանք է նրա, որ, օրինակ, մեկ համայնքի քարտեզը ստեղծվել է մեկ մասնագիտական խմբի կողմից և վարվել է մեկ համակարգչի մեջ: Երկրորդ քարտեզը ստեղծվել է երկրորդ մասնագիտական խմբի կողմից և վարվել է երկրորդ համակարգչի մեջ... Սա չի վերաբերում միայն սահմանամերձ բնակավայրերին»:
Թովմասյանը հայտնեց, որ գույքահարկի իմաստով ողջ հանրապետությունը գոտևորել են։

«Այսինքն, ի՞նչ է տեղի ունեցել: Նախկին գոտիականությունը, որը առկա է եղել հանրապետությունում, իրականում իրականացված էր բավականին վաղուց և որևէ արժեք և որևէ գոտի արդեն մեր առօրյա կյանքին, մեր իրականությանը չէր համապատասխանում։ Եվ գոտիների նոր սահմանումից հետո սահմանվեց նաև բազային արժեքները, որոնք ունեին նվազեցվող գործակիցներ ըստ գոտիների և համապատասխան յուրաքանչյուր բնակավայրի, յուրաքանչյուր գույքային միավորի համար սահմանվեց իր գոտիականությունը և նվազեցվող գործակիցները»-ասաց կադաստրի ղեկավարը և հավելեց, որ արդեն տեղի է ունեցել գույքահարկի հաշվարկները։
Նրա խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերը ունեն գույքահարկի նվազեցման գործակիցներ, տեղի բնակիչները գույքահարկը վճարում են ոչ ամբողջական:

«Բնակավայր առ բնակավայր մեր էլեկտրոնային համակարգում առկա են տվյալներ, և կառավարության որոշման մեջ էլ առկա է գոտիականությունը և իր գործակիցները, որով հաշվարկում են այդ գույքահարկերը»,-հայտնեց Սուրեն Թովմասյանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել