copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 03-01-2025

Շիրակի մարզում ծնունդների թիվն աճել է․ 2024-ին ծնվել է 2517 երեխա

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` 2024 թվականին Շիրակի մարզում ծնվել է 2517 երեխա` 1371 տղա, 1146 աղջիկ։

Նշենք, որ ծնունդներից 20-ը զույգ են եղել։

Գյումրիի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի տարածած հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ բաժանմունքում դեկտեմբերին ծնվել է 89 երեխա: 2024 թվականի ընթացքում բաժանմունքում լույս աշխարհ է եկել 1094 երեխա, որը 2023-ի համեմատ ավելի է 167-ով։