copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:21 02-01-2025

Գազայի հարավում վրանային ճամբարին իսրայելական ավիահարվածից առնվազն 10 մարդ է զոհվել

Այսօր վաղ առավոտյան Գազայի հարավային հատվածում վրանային ճամբարին իսրայելական ավիահարվածից առնվազն 10 պաղեստինցի է զոհվել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Գազայի առողջապահության նախարարությունը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ըստ բժիշկների՝ 10 հոգի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, սպանվել են հումանիտար տարածք համարվող Ալ-Մավասիի վրանում, որը գտնվում է Խան Յունիսում։

Հաղորդվում է նաև 15 վիրավորի մասին։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի ղեկավարած «Ալ-Աքսա» հեռուստաալիքը հաղորդել է, որ ավիահարվածի հետևանքով զոհվել են նաև Գազայի ոստիկանական բաժանմունքի գլխավոր տնօրեն Մահմուդ Սալահը և նրա օգնական Հուսամ Շահվանը։

Իսրայելական զինվորականներն չեն մեկնաբանել հարվածները։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 45 հազարը։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում