copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:25 30-12-2024

Երևանում հունվարի 7-ից տեսանկարահանող նոր սարք է գործարկվելու

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով Երևանի Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք։

Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2025 թվականի հունվարի 7-ից։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ամենից շատ դիտված