Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:07 29-12-2024

Ալիևը Ռուսաստանին մեղադրել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման իրական պատճառը «կոծկելու» մեջ

Այն փաստը, որ կործանված ինքնաթիռի իրանն ամբողջովին ծակծկված էր, օրակարգից իսպառ հանում է թռչունների երամի հետ բախման վարկածը, տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Փոխանցում է News.am-ը։

Ըստ Ալիևի, «Ռուսաստանի որոշ շրջանակներ գերադասեցին հավատարիմ մնալ այս վարկածին»։

«Մեզ վշտացնող և զարմացնող պահերից մեկն այն էր, որ ռուսաստանյան պաշտոնական կառույցները ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկած առաջ քաշեցին։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսաստանյան կողմը ցանկանում է կոծկել հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»,- ասել է նա։

Ընդգծելով, որ «իհարկե, մեր ինքնաթիռը միտումնավոր չի խոցվել», Ալիևն ասել է, որ «մեղքն ընդունելը, բարեկամ երկիր համարվող Ադրբեջանից անհապաղ ներողություն խնդրելը և դա հանրությանը հայտնելը ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը կլինեին»։

«Ցավոք, առաջին երեք օրերին մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից, բացի զառանցական վարկածներից»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 28-ին զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել «Ռուսաստանի օդային տարածքում ողբերգական միջադեպի պատճառով», հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան