copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:12 29-12-2024

Օմանի արտգործնախարարը շուտով կայցելի Իրան

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ Բուսաիդին առաջիկայում պատրաստվում է այցելել Իրան, այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է Մասկատում Իրանի դեսպան Մուսա Ֆարհանգը։ Փոխանցում է News.am-ը։

Ըստ դեսպանի, տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին 2025 թվականի սկզբին Օմանի արտգործնախարարի այցը Թեհրան նոր փուլ կնշանակի իրանաօմանյան հարաբերություններում։

Իրանի և նրա հարևանների միջև տարածաշրջանային համագործակցության նոր փուլ կսկսվի, հավելել է Ֆարհանգը՝ Իրանի և Օմանի հարաբերությունները բնութագրելով որպես «վստահության և անկեղծության վրա հիմնված կապերի իդեալական մոդել», հաղորդում է Tasnim-ը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին