Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:50 28-12-2024

ՆԳ նախարարը Արմավիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՈԳՎ Արմավիրի բաժնում, որին մասնակցում էր Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Խորհրդակցությանը ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ Արմավիրի մարզի ՆԳ նախարարության ստորաբաժանումները ներկայացրել են կատարած աշխատանքներն ու առկա խնդիրները։ Նախարարի կողմից մի շարք ուղղություններով տրվել են հանձնարարականներ՝ ուժեղացնել ծառայությունները, ակտիվացնել մի շարք հանցատեսակների դեմ ամենօրյա հետևողական միջոցառումներն ու օպերատիվ աշխատանքը։ Նախարարն ընդգծել է Արմավիրի մարզի կտրվածքով Ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունն ու դերը մարզի աշխատանքների կատարողականը գնահատելիս։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ տարածքային յուրաքանչյուր ստորաբաժանում տարեսկզբին պետք է ունենա կազմած աշխատանքային պլան, որը կներառի տվյալ տարածքում կատարվող հանցատեսակների, դրանց առանձնահատկությունների վերլուծություններ։ Կադրային քաղաքականության շրջանակում կարևորվել է ծառայողների բարեվարքությունը, կատարողական կարգապահությունը, քաղաքացիների հետ գրագետ շփումներն ու պրոֆեսիոնալիզմը։

Քննարկվել են նաև Միգրացիայի և քաղաքացիության, Փրկարար ծառայության, Հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքին վերաբերող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան