Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:30 27-12-2024

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է

Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Ծանրացնող հանգամանքներով խարդախության» աբսուրդ մեղադրանքը (ծանր հանցակազմ) փոխվել է «ինքնիրավչության» նույնքան աբսուրդ մեղադրանքի (ոչ մեծ ծանրության հանցակազմ): Միաժամանակ, ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։

Չնայած դրան, չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս չգալու խափանման միջոցը (ես դրան անվանում եմ «տնային կիսակալանք»)։ Ուստի մեզ համար լիովին ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե խափանման, այլ պատժելու ու ցավացնելու նպատակ հետապնդող սահմանափակման հետ։

Շատ շուտով գործը կուղարկվի դատարան, և հունվարի սկզբներին այս գործի մասին կխոսենք ավելի մանրամասն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել