copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:12 26-12-2024

Տատիկը միշտ մեքենայի դիմացն է նստել, սակայն վթարից առաջ տեղը զիջել է թոռնիկին․ մանրամասներ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Oragir.News-ը պարզեց, որ մահացածը Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ է։

Կաքավաձորի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ վրաերթի ժամանակ մեքենայում եղել են 4 հոգով։

«Ընտանիք անդամներ էին։ Ամուսիններ, ամուսնու եղբոր աղջիկը և նրա տարեց մայրը։ 80-անց կինը տեղում մահացել է»,-ասաց բնակիչներից մեկը։

Մեզ հետ զրույցում համագյուղացին պատմեց, որ տատիկը սովորաբար մեքենայի դիմացն է նստել, սակայն ողբերգական վթարից առաջ տեղը զիջել է թոռնիկին։

«Տատիկը միշտ մեքենայի դիմացն է նստել։ Այս անգամ որոշել է տեղը զիջել թոռանը։ Թոռն ասել ա՝ չէ, դիմացը նստի, բայց տատիկը պնդել է։ Վթարի հետևանքեվ ամուսինները բազմաթիվ կոտրվածքներ և վնասվածքներ են ստացել, բայց բարեբախտաբար թոռնիկին գրեթե ոչինիչ չի եղել։ Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Տղամարդու մոտ վնասվածքը գլխի հատվածում է։ Կնոջ մոտ ախտորոշվել է կողոսկրերի կոտրվածք, թոքի և երիկամի վնասվածք»,- ասաց նա։

Բնակիչը նաև հայտնեց, որ այս պահին դեռ պարզ չէ, թե երբ կլինի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը, քանի որ տղան և հարսը դեռ գտնվում վերակենդանացման բաժանմունքում։

«Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի, շուտ կապաքինվեն։ Թեպետ նրանց վիճակը ծանր է, բայց երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում բախվել են «KamAZ» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել