Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:20 24-12-2024

Իրանը մինչև հունվարի 22-ը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Սիրիա

Իրանական ընկերությունները մինչև հունվարի 22-ը չեղարկել են բոլոր չվերթները դեպի Սիրիա, քանի որ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը համաձայնեցված չէ Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Հոսեյն Փուրֆարզանեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայումս դեպի Սիրիա թռիչքներն արգելված են մինչև հունվարի 22-ը, սակայն Լիբանանի հետ կապված սահմանափակումներ չկան»,- նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։

Ինչպես նշել է կազմակերպության ղեկավարը, օդային հաղորդակցությունը վերսկսելու համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ երկրից։ Նույն իրավիճակն է Եգիպտոսի դեպքում. «Երկու երկրների իշխանությունները պետք է ընդհանուր եզրակացության գան, որ մենք կարող ենք թռիչքներ իրականացնել Իրանից Եգիպտոս և հակառակ ուղղությամբ»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին