copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:22 20-12-2024

Մեդիային «աղբ» անվանելն անթույլատրելի է․ ՔՊ-ն պետք է քննարկի Ավինյանի պահվածքը

Դեկտեմբերի 18-ին ուղիղ եթերում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե «մեդիան դարձել է մի մեծ աղբանոց», ապա փորձել սրբագրել իրեն՝ ասելով «որոշ մեդիաներ»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը Oragir.News-ի հետ զրույցում քաղաքապետի նման ձևակերպումն անթույլատրելի համարեց։

«Որևէ մեդիայի չի կարելի «աղբ» անվանել, որովհետև դա վիրավորական արտահայտություն է մեդիայի նկատմամբ։ Նույնիսկ, եթե ասվում է որոշ մեդիաների մասին, դա ուղղակի անթույլատրելի է։ Կարելի է ասել, որ մեդիան ոչ էթիկական է, կարելի է նույնիսկ ասել, որ դեղին մամուլ է, կարելի է ասել, որ այս մեդիան չի ստուգում փաստերը, բայց «աղբը» կոնկրետ վիրավորանք է։ Չեմ կարծում, որ դա թուլատրելի է Երևանի քաղաքապետին կամ որևէ պետական պաշտոնյայի, որովհետև պետք է հասկանանք, որ մեդիան նաև շատ կարևոր գործառույթ ունի պետության համար, մեդիան օգնում է տեղ հասցնել նաև պետության կարևորագույն ինֆորմացիաները հասարակությանը։

Ամեն մեդիա ունի իր լսարանը, և երբ դուք մեդիային «աղբ» եք անվանում, դուք դրանով նաև վիրավորում եք լսարանին, որն ի վերջո՝ ձեր ընտրողն է։ Դրա փոխարեն կարծում եմ՝ քաղաքապետը պետք է միշտ ձգտի աշխատել մեդիայի հետ, նույնիսկ այն մեդիայի, որն իրեն քննադատաբար է վերաբերվում։ Ավելին, այդպիսի մեդիայի հետ պետք է շատ ավելի աշխատանք տանի, որովհետև հենց դրանում է կայանում հանրային ծառայությունները, հանրային կապերի ոլորտը, դա ուղղակի իրենց պարտավորությունն է, ոչ թե ինչ-որ մեկին անվանել «աղբ» ու դրանով բավարարվել։

Ես համարում եմ, որ այս հարցը պետք է քննարկման առարկա դառնա նախ մեդիայի կողմից, թե ինչու և ինչպես է քաղաքապետը մեդիային «աղբ» անվանում, նաև լավ կլինի, որ նաև ՔՊ խմբակցությունը և կուսակցությունը քննարկի, թե ինչպես է կարելի այսպես վիրավորել մեդիային, որը մեծ հաշվով պետք է լիներ գործընկեր։

Մենք հասկանում ենք, որ իշխանությունները լրջագուն խնդիր ունեն ռազմավարական հաղորդակցության մեջ, շատ հաճախ կարևորագույն թեմաներ լավ չեն կոմունիկացնում և դրա պատճառով ձախողվում են, իսկ հիմա տեսնում ենք, որ մի բան էլ մեդիային թշնամացնում են ու լրիվ անհարկի կերպով»,- ասաց Պապյանը։

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի կողմից «Սիվիլնեթ»-ի դեմ ներկայացված հայցին, Արթուր Պապյանը նշեց, որ դրա փոխարեն ճիշտ կլիներ, որ քաղաքապետը դիմեր «Դիտորդ մարմին» և նյութի վերաբերյալ մասնագիտական քննարկում կլիներ։

«Ես հիմա էլ ակնկալում եմ, որ քաղաքապետը հայցը հետ կվերցնի և կներկայացնի «Դիտորդ մարմնի» քննարկմանը։

Ըստ ինքնակարգավորման նախաձեռնության էթիկայի կանոնագրի, եթե ման բան պարզվեր, ապա լրատվամիջոցը և՛ ներողության հարցը կբարձրացներ և՛ հերքում կհրապարակեր։

Ավելին, «Սիվիլնեթը» ինքն է դիմել մեկնաբանության և դա չի ստացել։ Ես համարում եմ, որ դատական հայց ներկայացնելն իրականում ճնշման փորձ է և ոչ թե իրական ձգտում՝ արդարության հասնելու»,- եզրափակեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը։

Իրենց ժողովրդավարություն հռչակած իշխանության ներկայացուցիչները առաջին անգամ չէ, որ թիրախավորում են լրատվամիջոցներին և մնում անպատիժ։

Նման օրինակները բազմաթիվ են, օրինակ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը, թե որոշ լրագրողներ, որոնք շեղվում են իրենց մասնագիտական պարտքը կատարելուց, «վերբալ մարմնավաճառներ» են:

Փաստացի Տիգրան Ավինյանը հատելով «կարմիր գիծը»՝ միացավ իր որոշ թիմակիցներին։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը