copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:07 19-12-2024

Սայլակին նստած մարդն էլ բանակում կարող է ծառայության տեսակ իրականացնել, ինչո՞ւ չանել․ Փաշինյան

Պարզվեց՝ մեր օրենսդրությունը ոչ մի պարագայում թույլ չի տալիս սահմանափակում ունեցող անձանց վերցնել ծառայության արտակարգ իրավիճակների նախարարությունում, փրկարար ծառայությունում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանակում այսօր ծառայության տեսակներ կան, որ հաշմանդամություն ունեցող սայլակի վրա նստած մարդը, շարժունակության սահմանափակում ունեցող կարող է արդյունավետ իրականացնել։ Ինչո՞ւ չանել դա: Սա մի կողմից հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները լիարժեք օգտագործել, մյուս կողմից նրանց հնարավորություն կտա հանրային կյանքին լիարժեք ինտեգրվել»,-ասաց նա:

Ձեզ գուցե հետաքրքրի