Ավելին 1 տարի առաջ - 23:01 18-12-2024

Լատվիայի «ամենանշանավոր վերարկուի տիրուհին»․ հայուհին դարձել է մեմերի հերոսուհի

Երիտասարդ հայ կինը Լատվիայում ենթարկվել է ինտերնետային բուլինգի՝ դառնալով Լատվիայի «ամենահայտնի վերարկուի տիրուհին»։

Օրեր առաջ Իռենը երեխաների հետ այցելել է տեղի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ Pringles ապրանքանիշի չիփսերի տուփերով հսկայական տոնածառ է կանգնեցված եղել։ Մարդիկ անարգել մոտեցել, վերցրել են չիփսերը, Իռենը ևս, սակայն տեսանյութը հայտնվել է համացանցում և նրան սկսել են թիրախավորել իր թանկարժեք վերարկուի համար և մեմեր ստեղծել։



Իռենն իհարկե անակնկալի է եկել, սակայն կարողացել է հումորով հաղթահարել ատելության ալիքը։ Նա իր ֆեյսբուքյան էջում նախ պատմել է, թե ինչպես է գնել ողջ երկրում հայտնի իր վերարկուն, ապա հանդես է եկել առաջարկությամբ։

Իռենն զբաղվում է բժշկական տուրիզմով։ Նա Մերձբալթյան երկրներից կազմակերպում է այցեր դեպի Հայաստան, որտեղ մարդկանց տրամադրվում են տարաբնույթ բժշկական ծառայություններ՝ ատամների բուժում, էսթետիկ միջամտություններ, մազերի փոխպատվաստում և այլն։ Իռենն առաջարկում է առաջինը գրանցվող հաճախորդի համար կազմակերպել շրջայց Հայաստանում։

Երիտասարդ կինը այսքանով չի սահմանափակվել․ նա շարունակել է զարգացնել մեմերի թեման՝ լուսանկարվելով վիսկիի շշերից պատրաստված տոնածառի մոտ։



Չնայած հեյթի ալիքին՝ բազմաթիվ մարդիկ համացանցում աջակցում են Լատվիայի «ամենանշանավոր վերարկուի տիրուհուն»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում