Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:23 18-12-2024

Մոսկվայի մարզի Սուրբ Երրորդություն մայրավանքում հրդեհ է բռնկվել

Սերգիև Պոսադում գտնվող Սուրբ Երրորդություն մայրավանքի զանգակատանը հրդեհ է բռնկվել, ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններից։

«Սուրբ Երրորդություն մայրավանքի զանգակատանը հրդեհ է բռնկվել, այրվում է զանգակատան տանիքը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Դեպքի վայր ժամանած հրշեջները նկատել են, որ զանգակատան երկրորդ հարկից ծուխ է դուրս գալիս։

Մայրավանքի զանգակատունը կառուցվել է 18-րդ դարում, նրա բարձրությունը խաչի հետ միասին ավելի քան 87 մետր է։ Այնտեղ է գտնվում Ռուսաստանի ամենահին գործող զանգը:

«Սուրբ Երրորդություն մայրավանքում հրդեհվել է երկրորդ հարկի տանիքը։ Հրդեհը՝ 10քմ. մետր, 25 մասնագետների և ՌԴ ԱԻՆ հինգ միավոր տեխնիկայի օգնությամբ տեղայնացվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան