copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:44 18-12-2024

Ինչու է Երևան-Գյումրի ճանապարհը Փաշինյանների համար շատ ավելի հարմար, քան «սովորական մահկանացուների»

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ գնացել է Գյումրի։

Փաշինյանը սոցցանցի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ կիսվելով լավ նորությամբ․ «Երևան-Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի վիճակը էականորեն լավացել է»։

Փաշինյանի նշած ճանապարհի՝ Հոռոմից Լանջիկ ավտոճանապարհի մոտ 15 կմ հատվածը երկկողմանի վերանորոգվել է, սակայն անհասկանալիորեն ճանապարհը երթևեկության համար բաց է միակողմանի, ճանապարհի մյուս կեսը փակ է։ Կարելի է ենթադրել, որ իշխանությունները ճանապարհի այդ հատվածի բացումն անելու են նախընտրական որևէ առիթով։

Oragir.News-ի տեղեկություններով, Փաշինյանը Գյումրի է գնացել նշված ճանապարհի հենց այն հատվածով, որը լիովին պատրաստ է, բայց շարունակում է փակ մնալ «սովորական մահկանացուների» երթևեկության համար։

Հաջորդ զավեշտալի փաստն այն է, որ նոր վերանորոգված ճանապարհին արագության սահմանափակումը 70 կմ/ժամ է։ Իր որակով ու կահավորանքով այն ավելի համապատասխան է մինչև 90 կմ/ժամ արագությամբ երթևեկելուն և շատ ավելի լավ ճանապարհ է, քան օրինակ, Երևան-Սևան ավտոճանապարհը, որտեղ արագության թույլատրելի սահմանաչափը 90 կմ/ժամն է։ Թերևս, այս քայլին դիմել են՝ պարեկներին գումար աշխատելու հնարավորություն տալու համար։ Փաշինյանը, վստահաբար, վերանորոգված ամբողջ հատվածն անցել է 100 կմ/ժամից արագ, քանի որ նման արագությամբ նա երթևեկում է նույնիսկ Երևանի ներսում, ինչը հղի կնոջ վրաերթի ու մահվան պատճառ դարձավ։

Ահա, թե ինչու է Երևանից Գյումրին Նիկոլ Փաշինյանի ու իր շարասյան համար շատ ավելի հարմարավետ ու հաճելի, քան Հայաստանի սովորական քաղաքացիների համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը